Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Կմրցեն ծանրորդները

Կմրցեն  ծանրորդները
20.06.2014 | 12:17

Այսօր Կազանում մեկնարկում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Ըստ նախնական տվյալների, աղջիկների Հայաստանի ընտրանու կազմում ընդամենը մեկ մասնակից է՝ 58 կգ քաշային կարգը ներկայացնող Իզաբելա Յայլյանը: Առանձնապես ներկայացուցչական չենք և տղաների կտրվածքով: Այստեղ մասնակիցները երկուսն են՝ 69 կգ քաշային Ժորժ Եղիկյանն ու 105 կգ քաշային Մկրտիչ Մկրտչյանը: Ռուսաստանի ընտրանու կազմում մրցելույթ կունենա մեր հայրենակցուհի Անի Սարգսյանը (69 կգ): Դատելով մարզուհու հայտավորած քաշից (230 կգ)՝ Անին պայքարելու է աշխարհի չեմպիոնուհու տիտղոսի համար: Նույնպիսի բարձր քաշ է հայտավորել ևս մեկ մարզուհի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 633

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ